▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը կազինոյում տանուլ է տվել նաև բուժանձնակազմի աշխատավարձերը

Դիտեք նաև՝ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Վեդիի հիվանդանոցի շուրջ սկանդալային զարգացումները նոր ընթացք են ստանում։ «Նյուզ-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները շարունակում են հիվանդանոցի ֆինանսական ամբողջ շարժերը, փաստաթղթերը ուսումնասիրել, որի արդյունքում ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս։ «Բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ կազինոյում տանուլ տված ՔՊ-ական նախկին տնօրեն Արամայիս Գրիգորյանը, պարզվում է, բուժաշխատողների գրպանն էլ է մտել։ Բուժանձնակազմին, բժիշկներին բավական բարձր աշխատավարձ է սահմանել, սակայն դրանից զգալիորեն պակաս գումար է վճարել նրանց։ Այսինքն՝ նրանք գրանցված այլ աշխատավարձ են ունեցել, ստացել են լիովին այլ չափի գումար։ Այս մասին հիվանդանոցի աշխատակիցները տեղեկացել են միայն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելուց հետո։

Այս պահին, մեր աղբյուրի փոխանցմամբ, բուժաշխատողները պահանջում են իրենց աշխատավարձի վերահաշվարկ։

Սա դեռ քիչ է, մյուս կողմից էլ առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումից հետո էլ ավելի է նվազել բժիշկների, բուժքույրերի աշխատավարձը։ Մեր աղբյուրը նշում է, որ աշխատանքն ավելացել է, բայց աշխատավարձը նվազել։ Որոշ բուժաշխատողների աշխատավարձը 15-30 հազար դրամի սահմաններում է։ Սրան էլ գումարվում է ապահովագրության, ըստ նույն աղբյուրի, չնչին տոկոսները։ Հիվանդանոցի բժիշկները նամակ են գրել առողջապահության նախարարին ներկայացնելով ստեղծված իրավիճակը։ Զանգել են նաև նախարարության թեժ գծին, սակայն որևէ պատասխան դեռ չեն ստացել»,- հայտնում է լրատվամիջոցը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее