▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարույթ է հարուցվել «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի կառուցապատողի նկատմամբ՝ սպառողի դիմումի հիման վրա

Վարույթ է հարուցվել «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի կառուցապատողի նկատմամբ՝ սպառողի դիմումի հիման վրա․․․Արփինե Հովհաննիսյան

Հավելենք նաև, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ «Շինաս» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Տիգրան Նազարյանի, «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի բնակարանները գնորդներին փորձում է հանձնել կիսավեր վիճակով։

Բնակիչներին առաջարկվել  է նոտարում ստորագրել փոխանցման փաստաթուղթ, որով նրանք պետք է ընդունեն բնակարանները՝ խնդիրներով հանդերձ և միաժամանակ փաստացի հրաժարվեն կառուցապատողի պատասխանատվությունից։

Ըստ բնակիչների, նորակառույց շենքն արդեն քանդվում է, պոկվում են շենքի արտաքին սալիկները, պայթել ջրախողովակները, իսկ պատերն էլ՝ ճաքել։

Բնակիչները լրատվականներին հայտնել էին, որ չեն հրաժարվում բնակարաններն ընդունելուց, սակայն չեն պատրաստվում ստորագրությամբ օրինականացնել վտանգավոր և իրականությանը չհամապատասխանող վիճակը։ Նրանք պահանջում էին, որ նախ վերացվեն շենքի բոլոր խնդիրները, և միայն դրանից հետո իրականացվի բնակարանների հանձնումը՝ լիարժեք պատասխանատվությամբ:

Փաստաբան Ռոման Երիցյանն էլ ասել էր, որ հունվարի 30-ին շենքի 50 բնակիչ խմբային հայց են ներկայացրել դատարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее