▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում, թուրքերի դեմ խաղում, Հայաստանի պատիվը բարձր պահած տղաները

Թուրքիայում, թուրքերի դեմ խաղում, Հայաստանի պատիվը բարձր պահած տղաները

Գրում է սպորտային լուրեր թողարկող Առուշանյան մեդիան՝ ներկայացնելով Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի լուսանկարը։

Նշենք, որ ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի 2-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հասակակիցների հետ (1-1):

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին Դավիթ Դավթյանի փոխանցումից հետո բացեց Մայքլ Ասիրյանը՝ առաջ մղելով մեր հավաքականին: Սակայն դեռ առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Յուսուֆ Քահրամանը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, և խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով։

Վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Ջիբրալթարի ընտրանուն։ Այդ խաղը կկայանա մարտի 30-ին:

 

info@asekose.am/095519696
Սպորտ далее