▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոկիոյում 2020-ի Օլիմպիադայի ժամանակ ահաբեկչությունների կանխման համար կկիրառեն դեմքերի ճանաչման համակարգը

Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ժամանակ կկիրառվի մարզիկների, պաշտոնյաների, լրագրողների եւ կամավորների դեմքերի ճանաչման համակարգը, հայտնում է Kyodo-ն:

 Այն դեմքը կսքանավորի եւ կհամեմատի անցաթղթի վրայի պատկերի հետ:

Անձի նման նույնականացումը առաջին անգամ զանգվածաբար կկիրառվի Օլիմպիադայում: Սա ուղղված է ոչ միայն ուրիշի անցաթղթերի օգտագործման կանխմանը, այլեւ ընդհանրապես անվտանգության մեծացմանը եւ ահաբեկչական ակտերի կանխմանը:

Ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

 

Artsakhpress.am

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее