Տեսանյութ՝ Աբովյանի գազալցակայանի պայթյունի վայրից՝ դիտեք Asekose․am-ի տելեգրամյան ալիքում
Հրդեհ ու պայթյուն է տեղի ունեցել այսօր առավոտյան Աբովյանի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում, կա տուժած։
Շտապօգնության հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Հրդեհի պատճառը, նախնական տվյալներով, աշխատակցի վառված ծխախոտն է եղել։
Աբովյանի գազալցակայանում պայթյունից տուժածի վիճակը գնահատվում է ծանր, -հայտնում են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։


