▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տասը եպիսկոպոսներին նախօրեին կանչել է «սխոդկայի»

«Իրավունք» թերթը գրում է. «Վեհափառի դեմ դուրս եկած տասը եպիսկոպոսներին նախօրեին կանչել է «սխոդկայի» Կճոյանը եւ հստակ հրահանգել չտրվել ցայթակղության ու հետ կանգնել որոշումից։ Ասում են, սակայն, որ եպիսկոպոսներից առնվազն հինգը ուզում է մասնակցել եպիսկոպոսաց ժողովին։

Ավելին,  վերջիններս ասել են, որ իրենց նախաձեռնոպթյոգնից «պողոս-պետրոս» դուրս չի գալիս.«Դարձանք խայտառակ, ճակատներիս դավաճան դաջվեց, բարց արդյունքում ոչ մի բան»:

Կճոյանն էլ մխիթարել է, թե բան չմնաց դիմանան, թե բա վռազողը տղա չի բերում։ 

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Նա Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է:

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, եւ կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի կայքում տեղադրված հայտարարությունից պարզ չէ՝ Հովնան արքեպիսկոպոսը լքե՞լ է Եկեղեցու բարենորոգման խորհուրդը, որի կազմում է նաեւ կաթողիկոսի հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարությունում միայն նշված է, որ Հովնան արքեպիսկոպոսը Եպիսկոպոսաց ժողովից հետո՝ փետրվարի 20-21-ին, կմասնակցի նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին: Հոգեւոր դասը կարծում է, որ չնայած նա բացահայտ չի հայտարարում, որ լքում է Փաշինյանին, սակայն սա լռելյայն հեռացում է:

Լուրեր կան, որ մյուս 9 տիրադավների շարքում եւս կան տատանվողներ, որոնք կվերադառնային, սակայն վախենում են Փաշինյանի պատժից, իսկ Հովնան արքեպիսկոպոսը Հայաստանում չի գործում` ավելի ազատ է:

Մեզ ասացին, որ տիրադավների կուրատոր Սամվել Կճոյանը՝ Արարատյան թեմի առաջնորդը, օրերս հավաքել է տիրադավներին, դուխ տվել՝ ասելով, որ քիչ է մնացել, իրենք շուտով հաջողության են հասնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее