▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստիպել եմ, որ ծնկի գա ու ներողություն խնդրի». Ջուլիետա Ստեփանյան

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը վերջին հարցազրույցներց մեկում  խոստովանել է, որ եղել է չափազանց խիստ մայր: Նա պատմել է մի ցնցող դրվագ, երբ դստեր թափթփվածության պատճառով նրա ողջ հագուստը լցրել է տոպրակների մեջ և նետել աղբանոցը. «Արուսիկը դպրոցից եկավ ու տեսավ՝ պահարանը դատարկ է»: Ավելին, մայրը պայման էր դրել՝ նոր հագուստ ստանալու համար դուստրը պետք է ծնկի գար և ներողություն խնդրեր:

Չնայած այսօր դերասանուհին զղջում է նման մեթոդների համար, սակայն կարծում է, որ դա օգնել է երեխաների կայացմանը:

Մայրիկի հետ հաղորդմանը մասնակցող դուստրն՝ Արուսիկն իր հերթին անկեղծացել է, որ ուսանողական տարիներին մեծ բարդույթ է ունեցել մոր ծխելու պատճառով և մշտապես փորձել է «արդարացնել» նրան ընկերների մոտ: Այսօր նրանք մտերիմ ընկերուհիներ են, թեև այդ կապը հաստատվել է միայն դստեր 17 տարեկանից հետո:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее