▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփան Ասատրյանը Նիկոլ Փաշինյանին ոչխար էր համարում, «որովհետև ինֆորմացված չէր»

«Ինչպես է ստացվում, որ Վեհափառի ձեռքն էիք համբուրում, մեկ էլ հանկարծ հիշեցիք, որ Վեհափառը մեղավոր մարդ է»,- Մայթ աթոռում ժամերգությունից առաջ լրագրողը հարց ուղղեց կարգալույծ եղած նախկին Տեր Արամին, այժմ` Ստեփան Ասատրյանին:

«Այն ժամանակ այդքան ինֆորմացիա չունեի: Իսկ հիմա ինֆորմացիան ճշտված է»,- ասաց Ասատրյանը: Թե ով է տվել այդ ինֆորմացիան, նա չբացահայտեց:

«Դուք այս օրերին աջակցում եք վարչապետին, այնինչ մի ժամանակ դուք ձեր էջով նրա նկարը կիսվում էիք ու ոչխար էիք ասում»,- նկատեց լրագրողը:

«Այդ ժամանակ էլ ինֆորմացված չէի: ...Ամեն օր սովորում ենք, նոր բաներ ենք իմանում: Ես Մայր աթոռի հացը կերել եմ, հիմա էլ Մայր աթոռի համար եմ այս բանն անում: Չեմ զղջալու, լավ բան անելիս չեն զղջում»,- ասաց կարգալույծը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее