▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում գործարանները պետք է վերաբացվեն, աշխատանքը՝ 24 ժամ եռա. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ը Շենգավիթում է։ Բնակիչների հետ հանդիպումները ջերմ մթնոլորտում են անցնում։  

Շենգավիթը ժամանակին արդյունաբերական կենտրոն է եղել, ցավոք, տնտեսական ամբողջ հզորությունը ժամանակի ընթացքում կորսվել է, թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Շենգավիթը ստեղծվել է հայ աշխատավորի կողմից։ Ձեր բոլորի ծնողները, նաև դուք ժամանակին աշխատել եք, որպեսզի Հայաստանը ուժեղ երկիր լինի։ Ցավոք, այն տնտեսական հզորությունը, որը Շենգավիթն ուներ, այն գործարանները, որոնք ամբողջ աշխարհին արտադրանք էին մատակարարում, փակվեցին, այդ իսկ պատճառով Շենգավիթն այսօր ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է»,- նշեց Կարապետյանը։

Այս ամենը շուտով կփոխվի, երբ իրականություն դառնան Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերը։

«Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ ոչ թե պետք է լինեն պահեստներ լինեն, այլ

Շենգավիթում աշխատանքը պետք է 24 ժամ եռա, գործարանները պետք է վերաբացվեն՝ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով, դրա պոտենցիալը մենք ունենք»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Այս ամենն իրականություն կդառնա հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ սկսվեն իրագործվել «Ուժեղ Հայաստանի» ծրագրերը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее