▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեֆիլյանի գործով սանկցիաներ կիրառվեցին պաշտպանների ու պաշտպանյալների նկատմամբ

Փաստինֆո-ի փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա նիստը հետաձգվել է` Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բացակայության պատճառով:

Մինչ հետաձգումը դատարանը հրապարակել է իր որոշումը` նիստի ընդմիջվելուց հետո դատական նիստերի դահլիճ չվերադարձած պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի, Արայիկ Պապիկյանի և Նինա Կարապետյանցի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին:

Դատարանը որոշել է  փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանական պալատ: 

Դատարանը հայտարարել է, որ փաստաբանները պետք է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվեն, չչարաշահեն իրենց իրավունքները, նիստի խափանմանն ուղղված գործողություններ չկատարեն:

Դատական սանկցիա՝ նախազգուշացում է  կիրառվել  նաև ամբաստանյալների մի մասի նկատմամբ՝ երկրորդ անգամ, դատարանի՝ դահլիճ մուտք չգործելու ժամանակ ոտքի չկանգնելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее