▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Հացպանյանը կհուղարկավորվի «Եռաբլուր»-ում. ՊՆ

Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։

«Չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել, ինչը, տվյալ հանգամանքում խնդրահարույց է, ինչպես նաև հաշվի առնելով Սարգիս Հացպանյանի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմի լուսաբանման, Լեռնային Ղարաբաղի համար բարեգործական տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հարցերում, թույլատրել է հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее