▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ստորություն է. ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքին տված գումարը հետ են վերցրել

 

Henaran.am-ը գրում է. Մոր կողմից հայուհի Հելենա Մյուլեռը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի զոհվելուց հետո նախաձեռնել և ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում դրամահավաքի արդյունքում հերոսի ընտանիքին է փոխանցել 1200 դոլար:

Մեկ տարի անց Հելենան Հովսեփի ծնողներից հետ է պահանջել գումարը: Իրենց հերոս որդու անունը ու պատիվը ամենից թանկ գնահատող ծնողները վերադարձրել են այդ գումարը:

Կայքի թղթակցի հետ զրույցում Հովսեփ Կիրակոսյանի հարազատներից մեկը նշել է. 

«Ընտանիքը այդ գումարի կարիքը չուներ: Այս պահին նրանք սարսափելի ծանր ապրումների մեջ են ու հարցը բարոյական հարթության վրա է: Գումարը վերադարձրել են Հելենային, բայց սա խայտառակություն է: Փաստորեն Հովսեփի անունից գումար են հավաքել ու հերոսի հաշվին ինչ-որ մեկը հարստանում է: Ընտանիքը ցանկանում է, որ գումարը տրամադրած մարդիկ իմանան` կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվամբ ոչ մեկ չի կարող բիզնես անել: Սա ստորություն է…»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее