▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն այլընտրանքային Օլիմպիական խաղեր կանցկացնի

Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը Պետդումայում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կազմակերպել այլընտրանքային մրցումներ այն մարզիկների համար, ովքեր չեն ցանկանա մասնակցել 2018 թ. Օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո,-հղում կատարելով «Р-Спорт»-ին՝ հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիադային` «հակադոպինգային համակարգում կատարված շարունակական և աննախադեպ կեղծիքների պատճառով»: իսկ այն մարզիկները, ովքեր կապացուցեն, որ կեղծիք չի եղել, Օլիմպիադային կմասնակցեն առանց դրոշի և հիմնի:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее