▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսասատնի նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը,-հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԿԸՀ տվյալներով ընդունվել է 8 թեկնածություն՝ 7-ը առաջադրված կուսակցության կողմից, մեկը՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ինքնաառաջադրված: Հաջորդ 7 թեկնածուներն են. Սերգեյ Բաբուրին («Ռուսական հասարակական միություն»), Պավել Գրուդինին (Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Քսենյա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն»), Մաքսիմ Սուրայկին («Ռուսաստանի կոմունիստներ»), Բորիս Տիտով («Աճի կուսակցություն»), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո»):

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее