▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս երգչուհի Ալսուն Հայաստանում է

Ռուս երգչուհի Ալսուն այս օրերին Հայաստանում է։

Նրան ուղեկցում են ընկերուհիները՝ Գարիկ Մարտիրոսյանի ու Արթուր Ջանիբեկյանի կանայք։

Ինչպես երևում է սոցիալական էջերում արած հրապարակումներից, նրանք լավ ժամանակ են անցկացնում Հայաստանում, այցելել են Գառնու հեթանոսական տաճար, համտեսել թարմ լավաշով բրդուճ, ժենգյալով հաց, լուսանկարվել Քարերի սիմֆոնիայի ֆոնին։

«Եկել ենք սիրելի, արևոտ ու հյուրընկալ Հայաստան։ Եթե դուք դեռ չեք եղել այստեղ, ընդունեք իմ խորհուրդը՝ սխալը պետք է ուղղել։ Հայաստանը սպասում է ձեզ։ Այստեղ հյուրերին շատ են սիրում

Եվ չպետք է մոռանալ, որ այստեղ է աշխարհում ամենահամեղ ջուրը, ամենահյութալի խորովածը, ամենալավ սուրճը, ամենահամեղ կոնյակը, ամենաջերմ գրկախառնությունները»,-լուսանկարներին ու տեսանյութերին կից գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա–Մարտիրոսյանը։

Գրառման ներքո Ալսուն արձագանքել է. «Մի խնդիր կա. այստեղ դուք 2 օրում անպայման 5 կգ քաշ եք հավաքելու»։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее