▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբինյան, նեղվե՞լ ես, որ Տեր Օշինը ձեր նման բեզաչոտնիկ չի ու ասածը չի հերքե՞լ․․․Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն Ռուբինյան, ո՞նց ես, դու լավ կլինես։ Դե գնում, հասնում ես Սաղմոսավանք՝ ոչ թե թողություն տալու կամ օրհնություն ստանալու, այլ տեղի քահանայի հետ բազառ բռնելու։
Հիմա ինչ, նեղվե՞լ ես, որ Տեր Օշինը ձեր նման բեզաչոտնիկ չի ու ասածը չի հերքե՞լ:
Ասում ա՝ քրեորեն պատժելի է եկեղեցում քաղաքական խտրականություն դնելը, քարոզելը ։
Իյա, բարև ձեզ, բա էս քանի տարի ա էս ձեր քաղաքական խմբակը ինչո՞վ ա զբաղված։
Էդ դուք կարաք եկեղեցին անվանեք չուլան, ԱԱԾ ուղարկեք Քահանաների մոտ, որ Վեհափառի անունը զեղչեն, ավազակախմբեր ուղարկեք մայր տաճարը զավթելու, ի դեպ, ժամերգության ժամանակ, հետո նեղվեք, որ քահանաները ձեզ չե՞ն դասում կարգին մարդկանց շարքերը։
Կամ ի՞նչ լավ բան եք արել, որ հիմա նեղվել եք ձեզ կարգին մարդ չդիտարկելու փաստից»:

Դիտեք նաև՝ 

 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Վերադառնում եմ Սաղմոսավանքից։ Տեր Օշինը, ցավոք, չհերքեց, որ քաղաքացուն ասել է, որ՝ «կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի»։ Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է և՛ հոգևոր, եկեղեցական կանոններին, և՛ պարունակում է Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր։ Ընդհանարապես, սա պետք է հիշեն մեր բոլոր եկեղեցակաները, հատկապես նրանք, ովքեր եկեղեցին շփոթում են Քոչարյանի կամ օլիգարխների նախընտրական շտաբի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее