▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները․․․

Ռոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արել

Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը:

Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ:

Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее