|
Օկուպացված Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած ավելի քան տասը հայերը չեն իմացել, որ տեղափոխվում են Հայաստան, մտածել են՝ իրենց տանում են սպանելու․ այս մասին «Ազատությանը» ասել է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Հայաստան տեղափոխվածների մեջ եղել է նաև նրա ծանոթը, որի հետ կարճ զրուցել է: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, նաև պարզել են՝ իրենցից մեկը՝ Միշա Գրիգորյանը, չկա: «Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլ ինչ-որ բաներ էր խոսում: Լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են»,- պատմել է Տիգրան Պետրոսյանը: Միշա Գրիգորյանն ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում, թե ինչու հայերը հեռացան Արցախից: Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ. հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից Հայաստան ճանապարհի կեսից հետ է գնացել: Դիտեք նաև՝ |
Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


