▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է, բայց ուղիղ հարց ունեմ․․․Արման Աբովյան

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին է արձագանքել՝ գրելով.

«ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը կրկին խոսեց։ Ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում։ Ստիպված պատասխանում եմ։

Ինչ մեղադրանք էլ հնչեցվի ընդդիմադիր որևէ ուժի կամ լիդերի հասցեին, նրանցից որևէ մեկը.

Արցախ չի հանձնել

Ադրբեջանական զորքը Ջերմուկի գլխին և Հայաստանի տարածքներ չի թողել

Հինգ հազար զոհ չի տվել, մի ամբողջ սերունդ չի զոհաբերել

Իրար դեմ չի թշնամացրել մի ամբողջ ժողովուրդ

Թուրքերի պատվերով չի կազմակերպել հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ

Հազարավոր հայ տղերքի սպանած, մեր քաղաքներն ու գյուղերը ոչնչացնող, Ամարասն ու Գանձասարը գոմ սարքող Ալիևին Ալիևին չի ասել՝ «շնորհակալություն»։

Էնվեր Փաշայի հոգին փառավորող էրդողանի իշխանությունից նախընտրական աջակցություն չի ստացել

300 հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան չի խոստացել

... Այս իշխանության մնացած «ձեռքբերումների» թվարկումը թողում եմ Ռուբեն Ռուբինյանին։

Մեր ուզածը մեկ բան է. ձևավորել նոր իշխանություն, որը Ալիևին «շնորհակալություն» ասելու փոխարեն՝ արժանապատիվ կբանակցի բարդ խնդիրները խաղաղ լուծելու,  երաշխավորված խաղաղություն ստանալու համար։

Մեր ուզածը Թուրքիայի հետ և բոլոր հարևանների հետ հարաբերությունների արժանապատիվ կարգավորումն ու փոխշահավետ առաջընթացն է։

Մեր ուզածը՝ այո, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Բելառուսի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և բոլոր բոլորի հետ, ովքեր մեզ բարեկամ են համարում, փոխշահավետ, երկարաժամկետ, խորքային համագործակցությունն է, որի արդյունքում մեր երկիրը կունենա երաշխավորված խաղաղություն, և մեր ժողովուրդը կունենա բարեկեցիկ կյանք։

Դիմում եմ Ռուբեն Ռուբինյանին՝ քո պոռթկման պատճառը հասկանալի է. վերջին սոցհարցման թվերն ու ձեր հանդեպ հանրային տրամադրություններն են ստիպել քեզ այդ տեքստը արտաբերել։ Բայց ուղիղ հարց ունեմ. Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ քեզ սպանած-մորթած, քո քաղաքներն ու գյուղերը ավերած Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը։ Շնորհակալություն՝ ինչի՞ համար»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее