▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը վիրավորել է ինձ, դիմելու եմ դատարան, որ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյան

 Ռոբերտ Քոչարյանը վիրավորել է ինձ, դիմելու եմ դատարան, որ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը մտադիր է դատի տալ Ռոբերտ Քոչարյանին

«Քոչարյանն իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան, որպեսզի նա ինձանից հրապարակավ ներողություն խնդրի այսօր կայացած ասուլիսում հնչեցրած մտքերի համար»,–ասել է Սիմոնյանը հրապարակված տեսանյութում։

📎Ասուլիսի ժամանակ լրագրողը մեջբերեց Ալեն Սիմոնյանի խոսքերը` իր ծառայության ժամանակ  բանակում տիրող «բարդակի» մասին։ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին շեշտեց, որ զարմանում է, թե ինչպես է լրագրողը Ալեն Սիմոնյանի ասածներին լուրջ վերաբերվում, քանի որ «Էդ մարդը ինչ ասես դուրս է տալիս»։ «Եթե պետք է բանակի մարտունակությունը Ալեն Սիմոնյանը գնահատի, էդ ուր ենք հասել: Ի՞նչ է նա հասկանում բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայած լինեն»,–ասել է ՀՀ 2–րդ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее