▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեժիմի քայլերի հիմքում կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտը երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է:
Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն փախչել, ովքեր սկզբունքներ ունեն, ովքեր մարդկանց ճակատին ասում են ճշմարտությունը:
Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. սրանց ձեռնտու են միայն հնազանդվող, դեկորացիայի դեր ունեցող և գլուխները կախ որոշում-հրաման կատարող զինվորականները»:

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 2 ամսով։

Նախօրեին հայտնել էինք նրա ձերբակալության մասին։

***

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոնի տրամաբանությամբ, եթե ընդդիմությունն է խոստում տալիս՝ դա ընտրակաշառք է, իսկ եթե իշխանությունը՝ նախընտրական քարոզչություն։
Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանավորումը հստակ մատնանշում է այս իշխանությունների՝ գալիք համապետականին պարտվելու, սարսափի նշաձողի բարձրագույն սանդղակը։
Կանդազի լեգենդի սահուն ինտեգրումը որպես անվտանգ և կայուն Հայաստանի նախընտրական խորհրդանիշներից մեկի, հունից հանել է Գերագույն գլխավոր շրջմոլիկին և նրա դասալիքների թափառախմբին, և նրանք որոշեցին այսկերպ վրեժ լուծել։ Ձեռագիրը ստանդարտ է, ինչ որ մոնտաժված ձայնագրության տարածում, հանրային կարծիքի ձևավորում՝ իրականում ապակողմնորոշում, անմեղության կանխավարկածի ոչնչացում, քաղաքական մրցակիցներից գող ու ավազակի (քվեների) կերպարի կերտում և ապա տվյալ անձի մեկուսացում՝ ազատազրկում կամ տնային կալանք։
Հ.Գ. ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրելու և արդեն հիվանդագին նշանները ախտորոշվում են դեռ բուն ընտրությունները չսկսած»։

***

Պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար»-ի աջակից Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես այլևս չեմ զարմանում այն մարդկանց վրա, ովքեր հրճվում են պատերազմ անցած տղայի՝ մեր ընկեր Արթուրի (Կանդազի) ձերբակալությամբ։ Դա արդեն ոչ թե կարծիք է, այլ բարոյական անկման ցուցիչ։ Նույն ոճով է ուրախանում թշնամին, և ցավալին այն է, որ դուք նույն հարթության վրա եք կանգնում։
Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում։ Մի պահ փորձեք հասկանալ՝ ինչի վրա եք ծափ տալիս։ Սա ոչ թե քաղաքականություն է, այլ մարդկայնության բացարձակ բացակայություն։
Գոնե մի քիչ թասիբ ու նամուս ունեցեք։ Մի մտածեք ու մի վարվեք այնպես, ինչպես թշնամին է սպասում ձեզնից։ Սա արդեն պարզապես ամոթ է»։

***

«Ընդհանրապես Արթուր Ավանեսյանին ճանաչո՞ւմ եք»,- դատարանի բակում հարց է ուղղվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:

Նա պատասխանել է. «Ճանաչում եմ: Բուն 44-օրյայի ընթացքում տեղյակ չեմ իր գործողությունների վերաբերյալ, բայց իրեն ճանաչում եմ որպես մեր պաշտպանական բանակի հատուկ նշանակության ստորբաժանումներից մեկի լվագույն ղեկավար»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее