▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԿ-ի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է. պաշտպան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է. պաշտպան

«Քննչական կոմիտեի փորձագետն ասել է՝ հավանաբար Արշակ սրբազանն է, սակայն Քննչական կոմիտեն միշտ այդ հավանաբարը հանում է»,– ասուլիսի ժամանակ ասաց սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Դիտեք նաև՝

Կարծես նկարահանումը կամ մոնտաժն ինքն է արել. Արսեն Բաբայանը` նախկին Գևորգ եպիսկոպոսի այն պնդման մասին, թե տեսագրությունում հենց Արշակ սրբազանն է

Արշակ սրբազանի պաշտպանը նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանին (հիմա Արման Սարոյան) խորհուրդ է տալիս աղմուկ հանած և իր հետ կապված հեռախոսային ձայնագրությունը միջազգային փորձաքննության ուղարկել։

«Ինչի՞ են շահագրգռված մի ուղղությամբ վարույթն իրականացնելու։ Մենք փորձաքննության (աղմուկ հանած տեսագրությունն ուղարկվել է միջազգային փորձաքննության ՌԴ, Սերբիա և Չեռնոգորիա) տվյալներ ենք տրամադրում, որտեղ ասվում է, որ կեղծ է տեսագրությունը, և փոխանակ փորձեն պարզել, թ ե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրենք կարծես անձնական շահագրգռվածություն ունեն պնդելու, թե դա արդեն հաստատված փաստ է»,–ասուլիսն ասաց պաշտպանը։

***

Արշակ սրբազանին վերաբերող քրեական վարույթը դեռևս նախաքննության փուլում է. փաստաբան 

Այս ընթացքում նրա մասնակցությամբ որևէ վարութային կամ քննչական գործողություն չի իրականացվել, միայն մեկ անգամ սրբազանը հարցաքննվել է, այն էլ՝ թմրամիջոցների հետ գրեթե կապ չունեցող, ասուլիսի ժամանակ ասաց Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Եվ եղել է կալանքի երկարացման վերաբերյալ մեկ նիստ, ուրիշ ոչինչ չի եղել Արշակ սրբազանի մասնակցությամբ»,- նշեց Բաբայանը։

Սրբազանի պաշտպանական թիմը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո պատրաստվում են ՄԻԵԴ դիմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее