▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը հայտնվել է արաբական ամսագրի շապիկին

Քիմ Քարդաշյանի լուսանկարը զարդարում է արաբական «Hia» ամսագրի շապիկը:  Ռեալիթի շոուների հայազգի աստղը հանդես է եկել արևելյան արքայադստեր կերպարով:  Գեղեցկուհու պորտֆոլիոյում այս ֆոտոշարքը կտարբերվի իր համեստությամբ, բայց` ինչ-որ չափով. «Stephane Rolland»  ապրանքանիշի զգեստի լայն բացվածքը գրեթե ամբողջովին մերկացնում է նրա կուրծքը: Այս մասին գրում է բրավո.am-ը:

 «Այնքան ուրախ եմ, որ արդեն կարող եմ ցուցադրել ձեզ «Hia»-ի շապիկը: Այս ֆոտոշարքի համար նկարահանումները տարբերվում էին նախորդներից, բայց շատ եմ հավանում արդյունքը: Ինձ համար մեծ պատիվ է կրել նորաձեւության վարպետ Ստեֆան Ռոլանի հագուստները»,- ասել է Քիմը:

 Նկարահանումների ընթացքը ներկայացնող տեսանյութը`  ստորև.

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее