▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Նորագավիթում. կա վիրավոր

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Շենգավիթ վարչական շրջանում՝ Նորագավիթում:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ոստիկանությունից ասացին, որ մեկ անձ որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Հրազենային վիրավորում ստացածը Նորագավիթի բնակիչ է: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Ոստիկանությունից ասացին, որ լրացուցիչ մանրամասների մասին կտեղեկացնեն վաղը:

Նյութը սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее