▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքի գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է»

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։
Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։
Խնդրում եմ՝
- պահպանեք անվտանգ արագություն
- պահեք հեռավորություն
- առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք
- հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենա
Զգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։

Դիտեք նաև՝

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան եթերում նշում է․ «Ուզում եմ հասկանալ՝ էս քաղաքի կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալն անակնկա՞լ էր։ Քաղաքի նույնիսկ ամենածանրաբեռնված փողոցներում որևիցե մաքրման, աղ-ավազով մշակման հետք չեմ տեսնում, նույնը քաղաքի ուրիշ հատվածներում է։ Ընդ որում՝ եղանակի տեսությունը տվել էր, որ ցերեկը ձյուն է գալու. դժվա՞ր էր նախապես մի բան անել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее