▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական հաշվարկ,թե՞ ընտանեկան ճգնաժամ․ ի՞նչ են «մոգոնել» Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը

«Իշխանություն» լրատվականը գրում է․ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հայտարարեցին իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ լքում է կառավարական առանձնատունը։

Ժամանակագրությունը պատահական չէ․ հայտարարությունը հնչում է խորհրդարանական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ։ Ընդ որում, օրեր առաջ Հակոբյանի գրառումը շատերի կողմից ընկալվել էր ոչ թե բաժանման, այլ երկար համատեղ կյանքից հետո օրինական ամուսնության ակնարկ։ Այսինքն՝ թեման արդեն «թեստավորվել» էր հանրային դաշտում։

Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի բաժանումը կարող է լինել ոչ թե անձնական, այլ հաշվարկված քաղաքական քայլ։ Հակոբյանի նախորդ հայտարարությունից հետո իշխանությունը ուսումնասիրել է հանրային արձագանքը և արձանագրել, որ Փաշինյանի տիկինը կարող է առանձին էլեկտորատ ձևավորել՝ հատկապես այն քաղաքացիների շրջանում, ովքեր «ՔՊ» են ընտրել, սակայն քննադատաբար է տրամադրված Փաշինյանի նկատմամբ։

Չի բացառվում, որ ընտրություններից առաջ Հակոբյանը փորձի հանդես գալ նոր ձևաչափով՝ անգամ քաղաքական ուժի ձևավորման հայտով։ Նման սցենարի դեպքում հնարավոր է երկակի խաղ․ «այլընտրանքային» հարթակ՝ դժգոհ ընտրազանգվածի մոբիլիզացիայի համար, որը ընտրություններից հետո միավորվի Նիկոլ Փաշինյանին։

Խոսքն իհարկել ենթադրությունների մասին է, սակայն մեկ բան ակնհայտ է՝ անձնական կյանքի մասին այս մակարդակի հրապարակային հայտարարությունը «քաղաքական սեզոնի» ամենաթեժ պահին դժվար է դիտարկել զուտ ընտանեկան որոշում։

դեպ, Հակոբյանը նշել է, որ շարունակելու է ղեկավարել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և չի բացառել, որ կարող է ենթարկվել քրեական հետապնդման՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հայտարարություններն ընտրություններից առաջ բարեգործության արգելքի հնարավոր խախտումների մասին։ Թեև պաշտոնապես նրա անունը չի հնչել, սակայն ուսումնասիրվում է նաև հիմնադրամի կողմից իրականացված անվճար դասընթացների հարցը։

Հեղինակ ՝ Լիա Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее