▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քադաֆիի որդին՝ նախագահի թեկնածու

Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին մտադիր է մասնակցել երկրի նախագահի ընտրություններին,-հայտնում է Egypt Today պարբերականը։

«Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին կառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք կարող են կայանալ 2018 թվականի կեսերին»,-պարբերականին հայտնել է Քադաֆիի ընտանիքի մամլո քարտուղար Բասեմ ալ-Հաշիմի ալ-Սուլը։

Նա հավելել է, որ ապագա թեկնածուն մոտ ժամանակներս կներկայացնի իր ծրագիրը։

Քադաֆիի ավագ որդին կրթությամբ ճարտարապետ-ինժեներ է։ Նա սովորել է Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее