▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վաղարշապատում փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին. ՆԳՆ-ն «էշի ականջին քնած է»
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Վաղարշապատի հրապարակում մի տղամարդ կրակահերթ է բացել երթևեկության մեջ գտնվող մի մեքենայի վրա, որի մեջ են եղել քրեական աշխարհում հայտնի Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով և նրա վարորդը:
«Իշխանության» տեղեկություններով՝ զինված տղամարդը այլ մարզից է եկել Վաղարշապատ՝ սպшնությունն իրագործելու համար:
Օր ու գիշեր ոստիկանները խուզարկում են քաղաքացիների մեքենաները, ցուցադրական բեմադրություններ անում, թե ապօրինի զենք-զինամթերք են փնտրում, մինչդեռ իրական հանցագործները զինված շրջում են, և օրը ցերեկով փորձում են մարդ սպшնել: ՆԳՆ-ն դեպքից հետո գլուխ է գովում, թե հանցագործությունը բացահայտվել է, մինչդեռ իրավապահ մարմինների բուն առաքելությունը հանցագործությունները կանխելն ու մաքսիմալ նվազեցնելն է»:

Դիտեք նաև՝ Գագիկ Շամշյանի ռեպորտաժը դեպքի վայրից՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հավելենք, որ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «1Լուրեր»-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։ Տեղում եղել են համայնքային ոստիկաններ, որոնք ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее