▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձել եմ ինքնասպան լինել»․ Սարգիս Գրիգորյանը՝ առաջին ամուսնության, ամուսնալուծության և ծանր օրերի մասին

«Խոստովանություն» հաղորդման ընթացքում դերասան Սարգիս Գրիգորյանը  հաստատել է լուրերը, որ երկու ամուսնություն է ունեցել։

Դերասանը պատմել է, որ առաջին կնոջից բաժանումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրենց դուստրը՝ Նարեն, ընդամենը 20 օրական էր։

Նրա խոսքով՝ այդ շրջանը իր կյանքի ամենածանր փուլերից մեկն է եղել։ Դերասանը խոստովանել է, որ հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել և մեծ պատասխանատվության զգացումից անգամ ինքնասպանության փորձ է արել։

Սարգիս Գրիգորյանը նշել է, որ այդ դժվար փուլում իրեն մեծ աջակցություն է ցուցաբերել ընտանիքը, իսկ ավելի ուշ նրա կյանքում հայտնվեց երկրորդ կինը՝ Մանոն, ով մեծապես օգնել է հաղթահարել դեպրեսիվ վիճակը։

Խոսելով առաջին կնոջ հետ հարաբերությունների մասին՝ դերասանը նշել է, որ առանձնապես շփում չունեն։ Նրա խոսքով՝ իրենց միջև երբեք խնդիրներ չեն առաջացել դստեր՝ Նարեի հարցում։

Սարգիս Գրիգորյանը նաև պատմել է, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո այցելել է առաջին կնոջը և շնորհակալություն հայտնել նրան՝ իրենց դստերը այդքան հրաշալի աղջիկ դաստիարակելու համար։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее