▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր լուրի մեջ 2 տեղ օգտագործել էի «դեղնակտուց կուսակցականներ» արտահայտությունը․․․

Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչքան էլ երեկ խորհրդարանում ոմանք (քպ-ականներին նկատի ունեմ) բարբաջեն ու փորձեն արժեզրկել պատմությունը, փաստերը չեն փոխվում։

Մոտ 20 տարի առաջ Հայաստանում մի նոր կուսակցություն էր հիմնադրվել։ Նրա առաջնորդը իրեն արդեն հասցրել էր հռչակել «Ազգի փրկիչ»։ Կուսակցությունը ուներ ընդամենը 20-25 անդամ, բայց աղմուկը մեծ էր։ Այդ ժամանակ առաջին անգամ ինձ ուղարկեցին քաղաքական ասուլիսի՝ որպես «ՀՀ օրաթերթ»-ի ներկայացուցիչ։ Դա եղավ իմ առաջին ու նաև վերջին քաղաքական թեմայով նյութը, որովհետև քաղաքականությունը երբեք իմը չի եղել ու չի էլ դարձել...

Փոքր լուրի մեջ երկու տեղ օգտագործել էի «դեղնակտուց կուսակցականներ» արտահայտությունը։ Հաջորդ օրը խմբագրությունում իսկական վեճ էր՝ եկել էին դժգոհելու, թե ինչպես կարելի է իրենց այդպես անվանել, երբ իրենք պատրաստվում են «ազգը փրկել»։

Այսօր պարզապես հիշեցնեմ՝ աշխարհում կան կուսակցություններ, որոնք որոնք համարվում են ամենահիները, որոնք գործում են ակտիվորեն՝ անցնելով ժամանակի ամենածանր փորձությունների միջով.

ԹՈՓ- 10

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցություն — 1828 — ակտիվ

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցություն — 1834 — ակտիվ

ԱՄՆ Հանրապետական կուսակցություն — 1854 — ակտիվ

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPD) — 1863 — ակտիվ

Կանադայի Լիբերալ կուսակցություն — 1867 — ակտիվ

Նորվեգիայի «Վենստրե» լիբերալ կուսակցություն — 1884 — ակտիվ

Հնդկաստանի Ազգային Կոնգրես — 1885 — ակտիվ

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն — 1887 — ակտիվ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) — 1890 — ակտիվ

Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցություն — 1891 — ակտիվ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее