Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Մի ամբողջ կյանք վարձո՞վ… սա նորմալ չէ։
Մեր լուծումը պարզ է՝ պետությունը պետք է թեթևացնի բնակարան ձեռք բերելու բեռը, որպեսզի սեփական տուն ունենալն այլևս երազանք չլինի:
20,000 նոր բնակարան՝ պետություն-շինարար իրական գործընկերությամբ.
Ինչպե՞ս - Պետությունը շինարարին անվճար տրամադրում է հողը և ապահովում բոլոր ենթակառուցվածքները՝ գազ, ջուր, լույս, կոյուղի և ճանապարհ:
Արդյունքը - Շինարարի ծախսերը կրճատվում են, տան ինքնարժեքը՝ նվազում, իսկ պետության սահմանած գների վերին շեմը բացառում է արհեստական թանկացումները:
Նպատակը - Հնարավորություն տալ մարդկանց վարձավճարի փոխարեն վճարել սեփական տան համար և ունենալ իրենց տաքուկ անկյունը:


