▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատին մեխված և լվացքի պարանին «չորացող» ճուռակներ. բարբարոսությանը «մասնակից» է նաև երեխա

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հավաքագրական կերպով ներկայացնում է տարբեր քաղաքացիների կողմից կենդանիների կողմից դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքեր, որոնք աչքի են ընկնում առանձնակի բարբարոսությամբ:

Առաջին դեպքը, որին կանդրադառնանք, տան առաջնամասում մեխված թռչունն է: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունը ցախաքլորաորս է: Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի բնակիչ Անդրանիկ Բաղդասարյանը հավանաբար կարծում է, որ հենց միջազգային IUCN Կարմիր ցուցակում ընդգրկված այս կենդանին է, որ պետք է «զարդարի» իր տան մուտքը:

Պակաս ուշագրավ չէ, որ այս գործընթացին մասնակցում է նաև մանկահասակ երեխա, որը բազմաթիվ լուսանկարներում տարիքին ոչ համապատասխան վարք է դրսևորում: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում ոչ միայն «ապօրինի» որսի տեսանկյունից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее