▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանից հետաքրքրվեցի․ ԵՄ անդամ դառնալով՝ Հայաստանը ճանաչելո՞ւ է միասեռականների ամուսնությունը

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

ԵՄ անդամ դառնալով՝ Հայաստանը ճանաչելո՞ւ է միասեռականների ամուսնությունը

Հայաստանը ակտիվ քայլեր է անում Եվրոմիության անդամ պետություն դառնալու ուղղությամբ, ինչը ենթադրում է խորքային քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին։ Իսկ դրա համար մեր օրենքները պետք է մոտեցվեն եվրոպական չափանիշներին՝ հատկապես մարդու իրավունքների, տարբեր ոլորտների կարգավորման, ինչպես նաև նույնասեռ զույգերի իրավունքների ճանաչման հարցերում։ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցի՝ Հայաստանը ընդունելո՞ւ է նույնասեռականների ամուսնությունը՝ դառնալով ԵՄ անդամ պետություն։

Փաշինյանը պնդեց, թե միասեռական ամուսնությունների ճանաչումը կախված է Եվրամիության անդամ պետությունների ազգային առանձնահատկություններից, ինչը չի համապատասխանում իրականությանը։

2025 թվականի նոյեմբերի 25-ին Լյուքսեմբուրգում գործող Եվրոպական միության դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ ԵՄ անդամ պետությունները պարտավոր են մասնակի ճանաչել այլ անդամ երկրում օրինականորեն կնքված միասեռ ամուսնությունները։

Դատական հայցը ներկայացրել են Լեհաստանից երկու տղամարդիկ, որոնք ամուսնացել են Բեռլինում 2018 թվականին: Լեհաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակը հրաժարվել է ճանաչել այն: Սակայն Եվրոպական դատարանը որոշել է, որ նման ամուսնության գրանցումից հրաժարվելը խախտում է ԵՄ օրենսդրությունը, տեղաշարժի և բնակության ազատության իրավունքը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը: Դատարանը նշել է, որ ԵՄ մեկ երկրում օրինականորեն ձեռք բերված ամուսնական կարգավիճակը պետք է ճանաչվի ԵՄ բոլոր երկրներում։

Մանրամասները՝ «Իշխանություն» կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն далее