Փաշինյանը քաղաքացիների մոտ 50– հոգանոց խմբի հետ այցելել է Կիրանց, որտեղ կրկին շեշտել է, որ սահմանազատումից հետո Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է
«Ի հեճուկս այն կանխատեսումների, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 մլնի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում: Մինչև սահմանազատումը գյուղը 90 տնտեսություն է ունեցել»,–հայտարարել է ՀՀ վարչապետը։
Խմբի անդամներն այցելել են նաև Կիրանցի նորակառույց դպրոց, Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:


