▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կա երկու զոհ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.03-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի (15-րդ կմ) հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը՝ 1973 թ. ծնված Գ. Հ.-ը, և ուղևորը տեղում մահացել են:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее