▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է պահանջված, ով՝ թայֆի «блат»-ով առաջ գնացող․․․Ռուբեն Մխիթարյանը՝ «Խազեր»-ից բողոքողներին

Պրոդյուսեր, Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանն, անդրադառնալով «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում ներառվելու մասին  որոշ երգիչների գրառումներին,  գրել է․

«Երբ 6-7 հոգու անդադար թվում է, որ հենց իրենք պետք է որոշեն, թե ԱԶԳԱՅԻն էս կամ էն ոլորտների լավագույնները ովքեր են, գոնե պիտի ֆայմեն, որ Հ1-ի եզակի եթերի հարթակ ունենալու դարն անցել է։ Համացանցի հազարամյակում սովորական user-ի դիտումն ու համերգի գնված տոմսն է որոշողը, թե ո՞վ է պահանջված, իսկ ով՝ թայֆի «блат»-ով առաջ գնացող։ Էս ամեն ինչն էնքան կանխատեսելի էր, որ նույնիսկ էլ հետաքրքիր էլ չէ»։

«Խազեր» մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։ 

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապ հաստատելու բացառիկ և լիցենզավորված հարթակ է, որը ծառայելու է երաժշտական պրոդյուսերների, գործակալների և կայացած արտիստների գործունեության ընդլայնմանը, միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը։
Միավորելով հայկական երաժշտական ոլորտում նշանակալի ազդեցություն ունեցող մարդկանց` ՀԱԵԱ-ն նոր համագործակցություններ է ստեղծում համաշխարհային շուկայում` դառնալով հայկական և միջազգային երաժշտական ոլորտների միջև կամուրջ և ստեղծելով նոր հնարավորություններ և հարթակներ հայ արտիստների համար:
Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ակտիվ աշխատանքներ է տանում Recording Academy-ի (Grammy’s) հետ համագործակցության ուղղությամբ և շուտով կունենա առնվազն երկու քվեարկող ձայն «Գրեմմի» մրցանակաբաշխության շրջանակում: Ակադեմիան խթանում է որակյալ երաժշտության ստեղծումը, տարածումը և հանրահռչակումը, ստեղծում նոր հարթակներ հետաքրքիր ձեռագիր ունեցող սկսնակ արտիստների, երաժիշտների համար:

2025 թվականին Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մեկնարկեց «Խազեր» հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ արտիստները, խմբերը և նախագծերը առաջադրվում են ինչպես սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ: Դիմումների և քվեարկության արդյունքում ձևավորվում է մեծ ցանկը, որից հետո ՀԱԵԱ խորհրդի անդամների քվեարկությամբ կազմվում է առաջադրված արտիստների ցանկը: Հաղթողները որոշվում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում:

Նշենք, որ գրառումներին անդրադարձել է նաև Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիան՝ նշելով, որ անվանակարգերը կազմվում են ինչպես արտիստների սեփական դիմումների համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկության:

«Երկրպագուների 100-ից ավելի ձայներ հավաքելու պարագայում, արտիստները, խմբերն ու նախագծերն ինքնաբերաբար դառնում են մասնակից: Դա խոսում է տվյալ արտիստի ստեղծագործական ակտիվության եւ երկրպագուների համակրանքի մասին: Ակադեմիայի առաքելությունն է ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ կգնահատվեն լավագույն արտիստները՝ միեւնույն ժամանակ ոգեւորելով նրանց ներկայացնել նոր ստեղծագործություններ ու նախագծեր»,- նշված է հայտարարությունում:

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее