▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում է «փրկիչ» ձեւանալ, բայց Աննա Հակոբյանի արտացոլանքը նկարում ամեն ինչ փչացրեց

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ուզում է «փրկիչ» ձեւանալ, բայց Աննա Հակոբյանի արտացոլանքը նկարում ամեն ինչ փչացրեց

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ջանքեր է գործադրել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ վերամիավորվելու համար:

Այս տեսանյութը, որ իր էջում հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը, ռեժիսորական արվեստի առումով իսկապես «մեծ ջանք» գործադրելու մասին է վկայում, սակայն Աննա Հակոբյանի արտացոլանքը՝ պատից կախված նկարի մեջ, փչացրել է նախապես պլանավորված սցենարը։ Կարմիր օղակի մեջ վերցրած նկարում շատ պարզ երևում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը սպասում՝ երբ է ամուսինը նկարելու տեսանյութը, որ ինքը «շատ պատահաբար» հայտնվի կադրում:

Դատելով այս պարզ, բայց շատ խոսուն տեսանյութից՝ կարող եք ինքներդ էլ հասկանալ, որ բաժանության, իսկ հիմա էլ միավորման փորձերի մասին հայտարարությունները ուղղակի սուտ են։ Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանն իր սեփական ընտանիքը ընտրություններից առաջ «քանդված» ներկայացնում ժողովրդին, պետք է դիտարկել «պետության փրկչի» գաղափարի համատեքստում։

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց անձնական կյանքը միտումնավոր դարձրել են հանրային քննարկման թեմա՝ կոնկրետ նպատակով։ Այստեղ պետք է կենտրոնանալ ոչ թե նրա վրա, թե ինչո՞ւ են բաժանվել կամ միավորվել, այլ թե ինչո՞ւ են ուզում քննարկման թեմա լինել։

Նիկոլ Փաշինյանն այս պատմության մեջ «փրկչի» կերպարում է՝ մարդ, ով ընտանիքը ներկայացնում է «քանդման ճգնաժամի մեջ», ապա հայտարարում է, թե «ջանք է գործադրում» այն վերականգնելու համար։ Նա փորձում է իր ընտանիքի պատմությունը կապել պետության հետ՝ ցույց տալու, որ ինքը «փրկիչ» է, «պայքարող առաջնորդ», ով ջանք է գործադրում վերականգնելու ամեն ինչ՝ ընտանիքը, պետությունը։

Դասական մանիպուլյացիոն հնարք է՝ անձնական պատմությունը բերել քաղաքական դաշտ և դարձնել հանրային քննարկման թեմա, քեզնից կերտել «փրկչի» կերպար և համոզել ընտրողներին, որ դու կարող ես փրկել պետությունը այնպես, ինչպես «փրկել» ես քանդման եզրին գտնվող ընտանիքդ։

Այսպիսի «բեմադրությունները», որքան էլ մոլորեցնող լինեն, միևնույն է բացահայտվում են ամենափոքր դետալների մեջ, ինչպես Աննա Հակոբյանի արտացոլանքը՝ պատից կախված նկարում։ Հանրային արձագանքները ցույց են տալիս, որ «բաժանում–միավորում» մանիպուլյատիվ հնարքը իրականում հակառակ ազդեցություն է ունեցել․ մարդիկ չեն հավատացել այս պատմությանը, ինչն ավելի է զայրացրել քաղաքացիներին և բացասական վերաբերմունք ձևավորել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее