▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողները պարզաբանել են` ինչու են հրաժարվել Վիգեն Սարգսյանի հետ հանդիպումից

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները պարզաբանում են տարածել, թե ինչու են հրաժարվել նախօրեին հանդիպել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ

Ուսանողների խոսքով` իրենց տեղյակ չի պահվել հանդիպման ձևաչափի մասին: Նշվել է, որ իրենցից կարող է մասնակցել 4 ներկայացուցիչ, ինչպես նաև մասնակցելու են բուհերի Ուսանողական խորհուրդներից երկուական ներակայցուցիչ, այն դեպքում, երբ որևէ Ուսանողական խորհուրդ այս ընթացքում կողմ կամ դեմ չի արտահայտվել օրինագծին: 

Բացի այդ բողոքող ուսանողներին տեղեկացրել են, որ հանդիպումը լուսաբանելու են բազմաթիվ ԶԼՄ-ներ, մինչդեռ իրենք պարզել են, որ շատ լրատվամիջոցներ հանդիպման մասին ընդհանրապես տեղյակ չէին: 

Հավելենք, որ այսօր ԵՊՀ-ի դիմաց ուսանողների դասադուլը շարունակվում է: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее