ՈւԵՖԱ-ն չի որակազրկել Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովին՝ չնայած ուկրաինական կողմի բողոքին
Ուսումնասիրելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը, որը ներառում էր խաղից կադրեր, ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել ֆուտբոլիստին մեկ տարի պայմանական հեռացնելու մասին:
Խախտման դեպքում Նեվեդրովը կստանա երկխաղյա որակազրկում, իսկ այսօր նա կմասնակցի ԵԱ-ի երկրորդ փուլի հանդիպմանը Չեխիայի հավաքականի դեմ:
Թեմային անդրադարձել է նաև «Матч ТВ»-ն ու գրել․ Ուկրաինայի հավաքականի խաղացողները սկանդալ են հրահրել Ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղից առաջ՝ հրաժարվելով հայ մրցակիցների հետ ձեռքսեղմումից
«Մրցաշարի խմբային փուլի առաջին փուլում Հայաստանը հաղթել է Ուկրաինային։ Խաղից հետո ուկրաինական թիմը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ–ի վերահսկողական և կարգապահական մարմնին՝ ռուսական «Տյումեն» ակումբում խաղացող Դենիս Նևեդրովի և ողջ ազգային հավաքականի դեմ՝ ոչ սպորտային վարքագծի համար։ Նրանց պնդմամբ՝ Նևեդրովը վիրավորական արտահայտություն է գոռացել Ուկրաինայի հասցեին։
Սակայն հայկական թիմը պնդում է հակառակը. խաղացողը գոռացել է. «Առաջ, Ուկրաինա»։ Հայկական պատվիրակության տեղեկությամբ՝ լարվածությունը ստեղծել են իրենք՝ ուկրաինացիները, ովքեր ողջ խաղի ընթացքում վիրավորել են իրենց և անպարկեշտ ժեստեր արել։ Ուկրաինայի հավաքականի խաղացողները հրաժարվել են ձեռք սեղմել այն խաղացողների հետ, ովքեր հանդես են գալիս ռուսաստանյան ակումբներում։ Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ թիմերի միջև ավանդական ձեռքսեղմումը խաղի մեկնարկից առաջ չի կայացել, ինչը նման մակարդակի մրցաշարերում հազվադեպ է պատահում»,-հաղորդել է «Матч ТВ»-ն։
Հավելենք, որ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտզալի Եվրո-2026-ի 2-րդ փուլում 5։4 հաշվով հաղթանակ է տարել Չեխիայի ընտրանու նկատմամբ։
Դիտեք նաև՝


