▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին

Դիտեք նաև՝ 

Ինստագրամից հայտնի Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել զուգընկերոջ կողմից։

Այս մասին Սյուզին հայտնել էր իր ինստագրամյան էջում։ Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, ժամը 8։00-ի սահմանում՝ Շենգավիթ համայնքի Շողակաթ այգում։ Միջադեպի ժամանակ զուգընկերը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Սյուզին խնդրել է հետևորդների ու սրտացավ մարդկանց աջակցությունը։ Նրա ահազանգին արդեն արձագանքել են կանանց աջակցման կենտրոնից՝ խնդրելով իրենց հետ կապ հաստատել։

Նշենք, որ դեպքից հետո Սյուզին տեղափոխվել է հիվանդանոց, նրա խոսքով՝ ունի նաև քթի կոտրվածք։

«Ապրիլի 28-ին ժամը 23․01-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության մոտ ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով՝ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի կին։

Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,-դեպքի մասին հայտնում են ոստիկանությունից։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее