▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես դերասան դու ինձ երբեք էլ հաճելի չես եղել, էսօրվանից որպես քաղաքացի էլ տհաճ դարձար․․․Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Էս Ռաֆայել Երանոսյանի՝ նիկոլին սատարելու թեման շատ խնդալու ա։ Էն որ գնացել, բուկլետը ձեռը հետները քայլում ա, մարդկանց ողջունում ա, ասում ա՝ ընգերներս են նախարարը, մարզպետը, բան, հարցնում են՝ հիմա սատարո՞ւմ եք նիկոլին, կիսո՞ւմ եք իր քաղաքականությունը, ասում ա՝ դե բաներ կա ուրախանում եմ, բաներ կա՝ տխրում եմ, իմ գյուղ էին եկել, լսում էի...

Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր։ Հասկանում ենք, որ ամաչում ես, քաշվում ես, տհաճ ա, նեղվում ես խոստովանես, որ նիկոլի շայկին ես հարում, բայց ապեր, հիմա էտ ա։ Ավելի տղավարի կլինի ասել՝ հա, իմ ընգերներն են, իրանց եմ ընտրելու, քան թե մի ողջ ազգի էշի տեղ դնես։

Հիմա նիկոլի թայֆեն, որ գալիս ա մեր թաղերը, ես ինչի՞ չեմ հելնում, հետները քայլում, շփվում, բուկլետ բաժանում։ Քո տրամաբանությամբ՝ բոլորը պետք է լսե՞ն իրենց թաղ եկած ուժերին։ Ի՞նչ նոր բան ես ուզում լսես նիկոլից։ Ի՞նչ պետք ա ասեին քեզ, որ դեռ չգիտես։ Ձեր գյուղի հանձնման ժամկետնե՞րն էիր ճշտում, թե՞ համոզում էիր, որ չհանձնեն։

Երբ Արցախում, թուրքի բլոկադայի օրերին սովից մարդ էր մահացել, դու քո էջում գրել էիր. «1983 թվ ծնված քաղաքացին մահացել է Արցախում սովից, վերջ։ Էլ բան չեմ կարա ավելացնեմ։ Իմ համար սա իմ անձնական ողբերգությունն է, կատաստրոֆիկ անտարբերության ապացույց։ Սաղ մնացածը՝ bla bla bla»։

Ռաֆո, իսկ գիտե՞ս, որ քո սատարած քաղաքական ուժի լուռ անտարբերության պայմաններում 2023 թվի Արցախից գաղթի ճանապարհին 64 անձ մահացավ. կանայք, տարեցներ։ Գիտե՞ս, որ այդ օրերին Հայաստան էր տեղափոխվել նաև 14 մարմին, այդ թվում` քաղաքացիական անձանց, մասնավորապես` երեխաների, կանանց, որոնց վրա առկա էին խոշտանգումների և անդամախեղումների նշաններ։ Քո սատարած քաղաքական ուժի սիրելի ադրբեջանցիների վայրագությունը հետևանքներն էին, Ռաֆո։ Էն ուժի, որի գառդոնից սարքած մանկապարտեզի փաստով դու ուրախանում ես։

Ապեր, անկեղծ ասած, որպես դերասան դու ինձ երբեք էլ հաճելի չես եղել։ Մի տեսակ կեղծ բան կար մեջդ։ Հիմա հասկացա, թե ինչ։ Էսօրվանից որպես քաղաքացի էլ տհաճ դարձար ինձ համար։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее