▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից երրորդին՝ դեղերի գների 20 և ավելի տոկոսով նվազեցմանը։

Կարապետյանն ընդգծել է՝ Վրաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի համեմատ՝ Հայաստանում դեղերի գներն ավելի բարձր են։

«Խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում գրանցված է ընդամենը 3 800 դեղ, մինչդեռ Վրաստանում՝ 8 000։ Դեղերի գրանցումը Հայաստանում արհեստականորեն դժվարացրած պրոցես է։ Առաջին քայլը, որը պետք է անենք դեղերի գնիջեցման պրոցեսում, գրանցումը հեշտացնելն է։ Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, ավտոմատ գրանցվելու են նաև Հայաստանում։ Դա կտա վստահություն, որ որակն ապահովված է։ Այսինքն՝ մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք գրանցելու, և դրա շնորհիվ մեր շուկայում 8-9 000 դեղ կգրանցվի, իսկ դա իր հերթին կբերի գների իջեցման»,- ասել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее