Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ստորագրահավաքն ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի ավելի քան 20 օրվա ընթացքում հավաքել է ընդամենը 420-ի մոտ ստորագրություն։ Դա այն դեպքում, երբ գործի են լծվել 10 ուրացող եպիսկոպոսները, ամբողջ վարչական ռեսուրսները, մարզպետները, դպրոցների նիկոլական տնօրենները և բազում այլ պաշտոնյաներ։
Մենք մոտ 1 շաբաթ առաջ նախաձեռնեցինք նիկոլական դարձած Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդի աթոռից հեռացնելու ստորագրահավաք, և արդեն մասնակցել է 450-ից ավելի մարդ։ Դա այն դեպքում, երբ ոչ միայն չունենք ոչ մի վարչական ռեսուրս, այլև անընդհատ ճնշումներ են լինում կառավարության կողմից։
Մեր ուժը մեր ազգի մեջ է, Նիկոլի ուժը իր ՔՊ-ից դուրս դառնում է ոչ մի բան»։
Դիտեք նաև՝


