▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախնական տվյալներով՝ 4 զոհ, 6 վիրավոր․ Արմավիրի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Զիլ»-ը

Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее