Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․
Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է
Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի Իշխան Հարությունյանի անվան փողոցը, որը ասֆալտապատվել էր ընդամենը 5 ամիս առաջ, արդեն խորը ճաքեր է տվել։ Այնպիսի տպավորություն է, ասես 10 բալանոց երկրաշարժ է եղել։
Նշված և մի շարք այլ փողոցների ասֆալտապատման աշխատանքները սկսվեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ակտիվ քարոզարշավի ֆոնին։ Ստացվում է, որ նախընտրական շրջանում իշխանությունը փորձում է արագ, բայց անորակ աշխատանքներով «կերակրել» հանրությանը՝ ընտրողների վստահությունը շահելու համար, որի հետևանքները քաղաքացիները կրում են արդեն ընտրություններից հետո։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում շահումյանցիները նշում են, որ ճանապարհը շատ արագ է վնասվել, եւ դժվարանում են հավատալ, որ աշխատանքները կատարվել են ընդամենը մի քանի ամիս առաջ։
«Իշխանություն» լրատվականը Շահումյան բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ Ի. Հարությունյան փողոցի եւ Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարահատվածի ասֆալտապատման, ինչպես նաև մայթի կառուցման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Աշխատանքներ մասին տեսանյութ եւ գրառում է կատարվել 2025թ․ նոյեմբերի 28-ին։
Մանրամասները՝ «Իշխանություն» կայքում


