▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրադյան Արմենը հերթական բացահայտումն է արել․․․

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Մուրադյան Արմենը հերթական բացահայտումն է արել: Վերջինս հրապարակավ պնդում է, որ «օրական 2 փաթեթ չիպս ուտելը մեծացնում է կյանքին սպառնացող սրտային խնդիրների առաջացման ռիսկը»: Մեծ հաշվով, հետաքրքիր, նույնիսկ` օգտակար, «բացահայտում է»:

Սակայն, ավելի հետաքրքիր և բազմակի անգամ օգտակար կլիներ, եթե Մուրադյան Արմենը խոսեր իր ղեկավարած ոլորտի թերությունների մասին, որոնց առկայությունը «մեծացնում է կյանքին սպառնացող խնդիրների առաջացման ռիսկը»: Ընդ որում, այդ «ռիսկը» շատ ավելի մեծ է չիպս ուտելու արդյունքում առաջացող ռիսկից:

Օրինակ` գիտի՞ արդյոք Մուրադյան Արմենը, թե ինչ է կատարվում իր կողմից ղեկավարվող «Հերացի» համալսարանական հիվանդանոցի որոշ կլինիկաներում, ինչպես կամ ինչ եղանակով են այնտեղ քաղաքացիներից գումար ստանում, ինչ պայմաններում են բուժվում այդ նույն քաղաքացիները:

Կամ` արդյո՞ք Մուրադյան Արմենը գիտի, որ Բժշկականի շրջանավարտների մեծ մասն, այդպես էլ չգտնելով աշխատանք, հեռանում են Հայրենիքից: Այսինքն, Բժշկականի տրված դիպլոմը վերջիններիս համար «արտագաղթի ուղեգիր է» հանդիսանում: Եվ, եթե գիտի, ապա ինչու՞ է պարբերաբար ավելացնում Բժշկականի ուսանողների քանակը:

Իսկ գիտի՞ Մուրադյան Արմենը, թե Բժշկականի շրջանավարտներից հատկապես ովքեր են աշխատանքի ընդունվում: Օրինակ` 2025 թվականի շրջանավարտներից: Կարծում եմ` գոնե վերջին հարցի պատասխանը Մուրադյան Արմենը գիտի: Չի կարող չիմանալ:

Իսկ ինչ վերաբերում է «չիպս ուտելուն», ապա թող մեր հասարակության ամենամեծ մեղքը չիպս ուտելը լինի:

Հ.Գ. Քիչ է հավանականությունը, որ Մուրադյան Արմենը ոչինչ չգիտի: Այդ դեպքում, կարող եմ «ликбез» անցկացնել: Միգուցե` անվճար:

Կարեն Հեքիմյան

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее