▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ի՞ց, 2020-ի՞ց, թե՞ 2023-ից։
Հավատամի՛տ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք» :

***

Ադրբեջանագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե Անկարան աջակցում է Նիկոլ Փաշինյանին 2026թ. ընտրություններում, բացահայտում է մի վտանգավոր իրականություն․ Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ արդեն բաց տեքստով փորձում են ներգրավվել արտաքին ուժերը և սա առաջին անգամը չէ Թուրքիայի մասնակցությամբ։
Սա պարզապես դիվանագիտական կարծիք չէ։ Սա ուղիղ քաղաքական միջամտություն է՝ մի պետության կողմից, որը մինչ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, աջակցել է Արցախի դեմ պատերազմին և շարունակում է հանդես գալ Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերի կողքին։
Երբ Թուրքիայի իշխանությունը գոհ է Հայաստանի ղեկավարից, ուրեմն այդ ղեկավարությունը հարմար է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին՝ միջանցքներ, զիջումներ, լռություն, հրաժարում իրավունքներից, հրաժարում հիշողությունից։
2026-ի ընտրությունները իրապես տեսակը պայքարի ընտրություններ են լինելու»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее