▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հավաքականի ծանրամարտիկների շապիկներից բացակայում են ազգային խորհրդանիշները, նույնիսկ ARMENIA գրված չէ

Օգտատեր Սուրեն Պողոսյանն ահազանգում է. «Մեր հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, որտեղ արդեն մեդալ ենք հասցրել նվաճել և դա շատ լավ է, բայց կա մի ոչ ուրախալի փաստ և դա մեր հավաքականի մարզահագուստն է․
Մեր հավաքականի ծանրամարտիկների շապիկներից բացակայում են ազգային խորհրդանիշները, նույնիսկ ARMENIA գրված չէ հագուստի վրա։ Մեկ ընդհանուր մարզաշապիկ ներդրված չէ: Իզաբելա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը հանդես էին գալիս տարբեր մարզահագուստներով, իսկ մեդալ նվաճած Գառնիկ Չոլակյանի մարզաշապիկի արժեքը տատանվում է 70-300 դոլարի սահմաններում, բայց` առանց խորհրդանիշի, արդյո՞ք դա ճիշտ ծախսված գումար է։
Մեծ ցանկություն ունեմ բացառելու, որ ծանրորդներն իրենց միջոցներով են գնում իրենց մարզահագուստը, բայց սա խնդիր է, ընկերներ, ու աշխատել է պետք այս ուղղությամբ։
Հուսով եմ, որ գոնե մինչև 2027 թվականի աշխարհի առաջնության մեկնարկ (Հայաստանում է անցկացվելու) այս խնդիրը լուծված կլինի ու մենք կունենանք գեղեցիկ մարզահագուստով ծանրամարտիկներ»։
Մեկ այլ օգտատեր Գոռ Ոսկանյանն էլ գրում է. «Հայտնի է, որ երեկ Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս մեր մարզիկները ու չգիտես թե ինչու, նրանց մարզահագուստների վրայից բացակայում են մեր պետության խորհրդանիշները` ՀՀ պետական դրոշը և երկրի անվանումը գրված Armenia:
Որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ և մարզասեր` պահանջում եմ պաշտոնական բացատրություն ով է այս ամենի պատասխանատուն և մեղավորը, ով է այս անպատասխանատու վարքագծի հեղինակը և ակնկալում եմ շուտափույթ հարցի կարգավորում
Պաշտոնական պատասխանի սպասում եմ և առաջին ալիքից և ԿԳՄՍ նախարարությունից»:

info@asekose.am/095519696
Սպորտ далее