▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր աջակցությունն ազգային հավաքականի ուժն է․ Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը հասանելի են բոլորին

Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը հասանելի են բոլորին

Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը:

Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18։00-ին։

Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։

Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում։ Նույնականացման գործընթացը կատարվում է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում և տևում է մինչև 30 րոպե։

Գնումից հետո տոմսերը հասանելի կլինեն օգտատիրոջ անձնական հաշվին, սակայն QR կոդերը կակտիվացվեն միայն հանդիպման օրը։

Մեր աջակցությունն ազգային հավաքականի ուժն է:

Եկեք միասին ոգևորենք տղաներին տարվա առաջին տնային խաղում. նրանք խաղում են հենց մեզ համար։

info@asekose.am/095519696
Սպորտ далее