▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պատրաստ ենք ամեն ինչ զnհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զnհաբերում է հանուն աթոռի․ Սամվել Կարապետյան

Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել, մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում, հեռացնելով իշխանություններից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին: Այս մասին իր ուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն աթոռի, թող լսեն՝ փոփոխությունը գալիս է, հայտարարել է Սամվել Կարապետյանը

Մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն նոր գործարաններով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր նհնարավորություններով, այսօրվա աշպարհում ուժեղ տնտեսություննէ ուժեղացնում դիվանագօիտությունը, պաշտպանությունը, մենք կունենաք  

Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա»,-հայտարարել է Սամվել Կարապետյանը։

***

Սամվել կարապետյանը խոստացավ՝ իրենց ուժը կհաղթի ընտրություններում և երկիրը դուրս կբերի ստեղծված վատթար իրավիճակից.

«Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ՝ Եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում», - ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ թեև անձամբ ժողովրդի կողքին չէ, «բայց միանում եմ ձեր բոլորի ձայներին, միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել»։

«Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее